Վեց երեխաների մայրը դարձել է գեղեցկության մրցույթի հաղթող
Լուսանկարներ
ՌԴ Վլադիմիրի մարզում բազմազավակ մայրը հաղթել է գեղեցկության մրցույթում։ Այս մասին հայտնում է Pro City-ն։
Հրատարակության տվյալներով՝ 42-ամյա կինը գեղեցկության մրցույթներին սկսել է մասնակցել 2021 թվականից։ Այս տարի նա անցել է «Grand Fashion Queen»-ի եզրափակիչը։ Հաղթողի խոսքով՝ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել ամուսնու կողմից, ում հետ համատեղ բիզնես են վարում ստոմատոլոգիայի ոլորտում։
«Եթե չլիներ իմ ամուսինը, ով ասաց՝ «Դու պետք է մասնակցես: Դու գեղեցիկ ես։ Դու հաղթելու բոլոր հնարավորություններն ունես», հավանաբար ինքս չէի համարձակվի մասնակցել մրցույթին, ուստի կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան ամեն ինչի համար։ Ես ու ամուսինս միասին ենք արդեն քառորդ դար։ Մենք ունենք 6 երեխա՝ Վասիլիսան 23 տարեկան է, Դանիլոն՝ 21, Սոնյան՝ 16, Սավվան՝ 13, Իվանը՝ 7 և Նիկիտան՝ 5 տարեկան»,- պարբերականի հետ կիսվել է կինը։
Մրցույթի ժամանակ բազմազավակ մայրը ժյուրիին ներկայացել է ազգային տարազով և դիզայներական հագուստով։ Հաղթանակից հետո նա մտադիր է մասնակցել Miss and Mrs Vladimir Land 2023 մրցույթին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)