Կինն իր բակում արջի որջ է հայտնաբերել
ԺամանցԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի բնակչուհին իր տան բակում հայտնաբերել է արջի որջ, գրում է UPI-ն։ Կնոջ խոսքով՝ ինքն այնքան էլ ուրախ չէ նման «հարևաններ ունենալու» փաստից։
Ինչպես պատմել է ամերիկուհին, նա այգուց տարօրինակ ձայներ է լսել և զարմացել է, երբ իմացել է, որ տարածքը կիսում է արջի հետ։ Չիմանալով ինչ անել կենդանու հետ՝ նա օգնություն է խնդրել համապատասխան ծառայություններից։
Խորհրդակցելուց հետո փորձագետները պարզել են, որ դա արջ է։ Նրանք որոշել են չանհանգստացնել նրան մինչև ձմռան վերջ, քանի որ դա կարող է չափազանց վտանգավոր լինել։ Տանտանտիրուհին համաձայնել է փորձագետների փաստարկներին, թեև այդքան էլ գոհ չի մնացել։ Միևնույն ժամանակ, կենդանիների իրավունքների պաշտպանները խոստացել են հետևել որջին։