Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Opel Astra-ում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղում ավտոմեքենա է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը, Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Հ․-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)