Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀասարակությունԴեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.70C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.60C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.00C