Խերսոնն ամբողջությամբ հոսանքազրկված է
ԱշխարհԿիևի իշխանությունների կողմից նշանակված տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը Telegram-ի ալիքում հայտնել է, որ ամբողջությամբ հոսանքազրկված է։ «Առաջին իսկ հնարավորության դեպքում էներգետիկները կսկսեն վերականգնել էլեկտրացանցը»,- հավելել է Յանուշևիչը։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ «կամավոր տարհանման» սկզբից ի վեր՝ մոտ 11 հազար բնակիչ լքել է Խերսոնի շրջանի ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքները։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի էլեկտրակայանների մեծ մասը վնասվել կամ ավերվել է։ Նրա խոսքով՝ էներգետիկ օբյեկտների վերգետնյա վերականգնման համար անհրաժեշտ է նվազագույնը 1,5 մլրդ եվրո։
Զելենսկին միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան կարողացել է դիմակայել «էներգետիկայի ոլորտին ուղղված ռուսական հարյուրավոր հարվածներին»։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այս պահին երկրում մոտ 12 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։