Ոճաբանը հայտնել է՝ ինչ դիմահարդարում պետք է անել Ամանորին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ոճաբան Վլադիսլավ Լիսովեցը պատմել է, թե ինչպես պետք է դիմահարդարվել Ամանորին։ Հոդվածը հայտնվել է նրա պաշտոնական lisovets.ru կայքում։
«Որպեսզի ամբողջ կերպարը ներդաշնակ լինի, պետք է դիտարկեք այն՝ որպես ամբողջություն: Ես նկատի ունեմ հագուստը, դիմահարդարումը և սանրվածքը՝ բոլորը միասին: Խորհուրդ եմ տալիս «ամեն ինչ միանգամից» կարգախոսը պահպանել այլ բաների համար»,- գրել է ոճաբանը՝ խորհուրդ տալով շեշտը դնել վերը նշված երեքից մեկի վրա։
Ամանորի գիշերը լավ դիմահարդարման բանալին, ըստ Վլադիսլավ Լիսովեցի, դեմքի կատարյալ տոնն է՝ առանձին նվազագույն շեշտադրումներով՝ կարմրաներկի, հայլայթերի և բրոնզերի տեսքով։ Նա առաջարկում է փորձարկել գույները, օրինակ՝ սլաքներ գծելու համար օգտագործել միանգամից երկու վառ երանգ։
Հիանալի գաղափար կլինի, ըստ ոճաբանի, դիմահարդարումը ձեր սիրելի դարաշրջանի ոճով անել։ Մասնավորապես, փորձագետն առաջարկում է ոգեշնչվել 60-ականներով և դիմահարդարվել Twiggy-ի ոճով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)