«ԿԻԱ»-ից գողացել էին 4 անվադողերն ու անվահեցերը. Տերը ոստիկանություն չէր դիմել, բայց ոստիկանները գտան հանցագործին
ՀասարակությունՈստիկանության Նաիրիի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ դեկտեմբերի 8-ից 9-ը Մրգաշեն գյուղի 6-րդ փողոցում կայանված «ԿԻԱ» ավտոմեքենայից գողացել են չորս անվադողերն ու անվահեցերը:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ մեքենան տնօրինում է նույն փողոցի բնակիչ մի տղամարդ: Նա հրավիրվեց բաժին, տվեց համապատասխան հաղորդում և բացատրեց, թե ինչու գողության մասին իրավապահներին չի հայտնել. փորձել էր իր ուժերով գտնել գողություն կատարողին և գողոնը:
Հաղորդումն ուղարկվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ: Դեկտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 9-ին, նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց նախ Նաիրիի ոստիկանության, ապա` քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: