Ֆիլիպ Կիրկորովը խոսել է ընտանեկան ամանորյա ավանդույթի մասին
ԱյլԵրգիչ Ֆիլիպ Կիրկորովը կիսվել է ընտանեկան ամանորյա ավանդույթով։ Այս մասին հայտնում է StarHit-ը։
Կիրկորովը խոստովանել է, որ Ամանորը միշտ նշում է ընտանիքի հետ և լոտո է խաղում։ Ավանդույթը փոխանցվել է հորից՝ Բեդրոս Կիրկորովից։ Երեկոյի վերջում ընտանիքի բոլոր անդամները ցանկություն են պահում։ Արտիստի խոսքով՝ ի վերջո ամեն ինչ իրականանում է։ Երգիչը նշել է, որ այս տարի խնդրելու է հոր առողջական վիճակի բարելավում։