Մայրը բնակարան է վարձել իր 14-ամյա դստեր համար՝ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով
ԱյլՄոսկվայում իրավապահները բերման են ենթարկել մի կնոջ, ով մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով բնակարան է վարձել իր 14-ամյա դստեր համար։ Հինգշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնում է MK.RU-ն։
Ըստ հրապարակման՝ 2019 թվականին ֆիգուրանտը երեխայի լուսանկարներով գովազդ է տեղադրել համացանցում։ Այնտեղ նա փողի դիմաց անչափահասի անունից ինտիմ ծառայություններ է առաջարկել։ Մայրն ինքն է կազմակերպել աղջկա հանդիպումները տղամարդկանց հետ Մոսկվայի տարբեր շրջաններում։ Սակայն 2022 թվականի ամռանը նա որոշել է դստեր համար բնակարան վարձել մայրաքաղաքի հյուսիսում։
Նշվում է, որ ծառայությունների դիմաց վճարը ստացվել է մոր քարտով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։