2022-ի հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 163 միավոր անշարժ գույք
Հայաստան2022 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի 385 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի ընդհանուր գործարքների 10.1%-ը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տվյալներից:
Գործարքներից 150-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 222-ի դեպքում՝ միայն վաճառող, իսկ 13 գործարքի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացի: Արդյունքում, 2022-ի հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները գնել են 163 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 235-ը: