ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել պատժել թուրքական ընկերություններին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չհետևելու համար
Աշխարհ
Վաշինգտոնի սանկցիոն քաղաքականության համակարգող Ջեյմս Օ'Բրայենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժել թուրքական ընկերություններին Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմին չհետևելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ տեղի են ունենում կարծիքների շատ բաց և անկեղծ փոխանակումներ։
«Մենք հասկացնում ենք, որ երբ մեր շահերը մեզանից պահանջեն կիրառել մեր պատժամիջոցները [Ռուսաստանի դեմ], մենք դա կանենք։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք [երկրորդային] պատժամիջոցներ կկիրառենք [թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք խախտում են ԱՄՆ սահմանափակումները]», - ասել է Օ'Բրայենը:
Դիվանագետը խոստովանել է, որ Վաշինգտոնի նման քայլերը բացասաբար են անդրադառնում Անկարայի հետ հարաբերությունների վրա, սակայն, ըստ նրա, դա համատեղ աշխատանքի միայն մի մասն է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)