ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Հասարակություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
2019 թվականի փետրվարից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, որն այս տարի ավարտեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Լին Թրեյսին դիվանագիտական առաքելությունը կշարունակի Ռուսաստանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն