ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին 

ՄԻՊ-ը հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույց է պատրաստել. այն կուղարկվի միջազգային գործընկերներին

Իրավունք

 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված և հայրենադարձված բոլոր 17 հայ ռազմագերիների հետ առանձնազրույցներ են ունեցել: Առանձնազրույցների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից վեր են հանվել հայ զինծառայողների (գերեվարումից մինչև հայրենադարձությունը ընկած ժամանակահատվածում) նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալները և այլ վատ վերաբերմունքի դրսևորումները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Առանձնազրույցների արդյունքում հայտնած տեղեկատվությունը ամփոփվել է և համադրվել գերեվարված անձանց ընտանիքի անդամների ընդունելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տեղեկությունների, ինչպես նաև տարբեր սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների աղբյուրներում առկա՝ հայ զինծառայողների գերեվարման և գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում արված տեսանյութերի հետ: Բացի այս, նշված տեղեկատվությունը համադրվել է նաև ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման այլ աշխատանքների արդյունքների, Պաշտպանին հասցեագրված անհատական դիմումներում առկա տեղեկատվության և հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում, այդ թվում՝ տելեգրամյան ալիքներում առկա տեսանյութերի, լուսանկարների, հրապարակումների և այլ տեղեկատվության հետ»,- ասաց Գրիգորյանը:

Վերոնշյալ ամբողջ տեղեկատվության և փաստերի հիման վրա ՄԻՊ-ը կազմել է «Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսևորում» վերտառությամբ արտահերթ ոչ հրապարակային զեկույցը:

«Սույն զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին, դաժան վերաբերմունքին, հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականության ուղղակի պատճառական կապը հայ գերիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու ու դաժանություններ գործելու հետ: Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել ոչ միայն Ադրբեջանի զինվորականների, իրավապահ մարմինների աշխատակիցների և այլ պետական ծառայողների գործողություններին, այլ նաև գերեվարման հետևանքով ադրբեջանական բժշկական հաստատություններում բուժում ստացող հայ ռազմագերիների նկատմամբ բուժաշխատողների կողմից ցուցաբերված վերաբերմունքին և դրանում առկա անընդունելի դեպքերին: Զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումները և դաժան, անմարդկային վերաբերմունքը ներկայացվել է ըստ փուլերի և ադրբեջանական համապատասխան իրավասու մարմինների կողմից դրսևորված վերաբերմունքի: Այսպես՝ նախ ներկայացվում է գերեվարման և ռազմական օբյեկտ տեղափոխելու  ժամանակահատվածը, այսինքն՝ այս փուլում խոսքը ադրբեջանական զինվորականների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին է:

Հաջորդը ադրբեջանական իրավապահ մարմնում գտնվելու փուլն է, որտեղ ներկայացվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ցուցաբերված վերաբերմունքը, և վերջում՝ բանտում կամ բժշկական հիմնարկում գտնվելու փուլը, որտեղ ներկայացվում է բանտի և բժշկական հաստատության աշխատակիցների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը:

Հաշվի առնելով այն, որ զեկույցը պարունակում է հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող, դաժան վերաբերմունք, զոհված հայ զինծառայողների մարմիններն անարգելու նկարագրություններ և տեսարաններ, զեկույցը ներկայացվում է փակ ձևաչափով՝ նկատի ունենալով թեմայի զգայունությունը, պատկերների և տեսանյութերի բնույթը, ինչպես նաև հայրենադարձված գերիներին ու նրանց և դեռևս 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց ընտանիքի անդամներին կրկնազոհայնացումից պաշտպանելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Զեկույցը ուղարկվելու է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային իրավասու կազմակերպություններին և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային այլ դերակատարներին: Միևնույն ժամանակ, զեկույցը ուղարկվելու է նաև Արտաքին գործերի նախարարությանը, Ազգային ժողովի նախագահին, Անվտանգության խորհրդի քարտուղարին և Պաշտպանության նախարարությանը:

Անդրադառնալով միջազգային գործընկերների և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձագանքներին՝ ՄԻՊ-ը նշեց, որ թե սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում, թե դրանից հետո Պաշտպանը մշտական հաղորդակցության մեջ է մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման մանդատ ունեցող միջազգային դիվանագիտական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Human Rights Watch, Bellingcat, Amnesty International:  «Նշված կազմակերպություններին են ներկայացվել հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների դեպքերը փաստող տեսանյութերը, Պաշտպանի հաստատության կողմից հավաքագրված տեղեկատվությունը, ներառյալ տեսանյութերի նկարահանման հնարավոր կոորդինատները, դեպքերի իրականացման օրվա/ժամին առնչվող և այլ տվյալներ: Դրան հաջորդել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտադատական սպանությունները հետազոտությունների հրապարակումը»,- եզրափակեց Պաշտպանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանը
Ամենադիտված