Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործության դեպք. Գրանցվել է 8 ավտովթար, վիրավորվել է 16 մարդ
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների մաքսանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, ավտոմեքենա փախցնելու՝ 2, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: