Ավտովթար Վայոց Ձորի մարզում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136․8 կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ 42-ամյա Նվեր Ա․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված KamAZ մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով Niva-ի վարորդ Նվեր Ա․-ն վերջինիս ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Գ․-ն, 26-ամյա Ջիվան Բ․-ն և 34-ամյա Արտակ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են KamAZ-ի սեփականատիրոջ և այն վարած վարորդի ինքությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)