Մարդիկ ավելի շատ հարգում են Մեսիին, քան նախագահին․ Մարտինես
Սպորտ
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը բարձր է գնահատել ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, ինչպես նաև նշել է, որ երկրում ֆուտբոլիստին ավելի շատ են հարգում, քան նախագահին։
-Երբ Մեսսին ինձ խնդրեց սելֆի անել իր հետ, ես հպարտության անհավանական զգացում ունեցա, այդ լուսանկարն իմ տանն է՝ շրջանակի մեջ։ Մեսսին Արգենտինայի հերոսն է։ Մարդիկ նրան ավելի շատ են հարգում, քան նախագահին։ Եթե Մեսսին մարդկանց խնդրեր տանը մնալ 24 ժամ, նրանք դա կանեին։ Նա աշխատասեր տղա է, օրինակելի:
Նա լավ տղա է, իսկապես լավ տղա է: Նա էգոիստ չէ, և երբ հանդիպում ես նրան, հասկանում ես դա։ Աշխարհում նրան ճանաչում են բոլորը, երբ հանդիպում ես, ուզում ես ուղղակի սեղմել նրա ձեռքը։
Մեսսի, թե Ռոնալդո՞ւ։ Իսկապե՞ս պետք է պատասխանեմ: Մեսսի։ Բայց դա նրանից չէ, որ ես պետք է այդպես պատասխանեմ։ Բոլորը գիտեն, որ նա լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսին հրաշագործ է ծնվել,- Մարտինեսի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
ԱԱ-2022-ի վեց խաղում Մեսսին խփել է 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Արգենտինացիները դուրս են եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ, որտեղ կխաղան Ֆրանսիայի հավաքականի հետ։
Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)