Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) 

Բաքվին չդատապարտելով՝ քաջալերում եք ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը․ ՀԿ-ները՝ ՄԱԿ-ին և ԵՄ-ին

Քաղաքական

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ս․թ․ դեկտեմբերի 15-ին հրատապ գործողությունների կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի Խորհրդին և Եվրամիության կառույցներին՝  Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Հումանիտար ճգնաժամի մասին ահազանգող նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված  սննդի իրավունքի, ջրի իրավունքի, առողջության իրավունքի, կրթության իրավունքի և զարգացման իրավունքի գծով  հատուկ զեկուցողներին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրամիության կառույցներին։

Նամակներում, որոնք պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, Ժուռնալիսնտների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Հանրային լրագրության ակումբը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, մասնավորապես, ասվում է․

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, իսկ այնուհետև Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փակումն Ադրբեջանի կառավարության կողմից համակարգված քայլեր են՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելու և հայերի՝ իրենց իսկ հողում ապրելն անհնար դարձնելու համար։ Սա Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ իրավիճակի հերթական զարգացումն է, իրավիճակ, որը բավարար չափով չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից՝ Բաքվի վարչակարգին քաջալերելով Լեռնային Ղարաբաղում իրականացնելու էթնիկ զտումների իր ցեղասպան քաղաքականությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը նախաձեռնել է այս շրջափակումը` վտանգելու Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի կյանքը»,- ասված է հայաստանյան կազմակերպությունների նամակներում։

Կազմակերպությունները մանրամասն նկարագրել են Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը՝ նշելով, որ «Ադրբեջանի գործողությունները նպատակ են հետապնդում էթնիկ զտումների միջոցով ձեռք բերել տարածքներ՝ առանց  այդ տարածքում ապրող բնիկ հայ բնակչության»։ Կազմակերպություններն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտմանն ուղղված իր գործողություններով Ադրբեջանի կառավարությունը խախտում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի (1948) մի շարք դրույթներ։ 

«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական մեկուսացումը միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և, հնարավոր է, միջազգային քրեական իրավունքի խախտում է։ Ի հավելումն մարդու իրավունքների մասով ստանձնած իր պարտավորությունների, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարությամբ։

Այս ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ են հրատապ միջոցներ։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ համապատասխան կառույցներին հստակ հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները, պահանջել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժը և ԼՂ բնակչության խախտված իրավունքները, պահանջել ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- ասված է Հայաստանի հասարակական կազմակերպությունների նամակում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ
Ամենադիտված