Երևանում 28-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ Լիաննա Գ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանություն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)