Մենք Ադրբեջանի հետ ենք` մինչև Զանգեզուրի միջանցքի բացումը. Հուլուսի Աքար
Ադրբեջան«Մենք Ադրբեջանի հետ ենք` մինչև Զանգեզուրի միջանցքի բացումը»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է Trend-ը։
«Մենք շարունակում ենք օգնել եղբայրական Ադրբեջանին արդիականացնել բանակը մեր չափանիշներին համապատասխան։ Վերջերս մենք լայնածավալ զորավարժություններ անցկացրինք Ադրբեջանի տարածքում։ Մենք Ադրբեջանի հետ մնալու ենք նաև զորավարժությունների ավարտից հետո՝ մինչև Զանգեզուրի միջանցքի բացումը»,-ասել է Աքարը։