Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Աշխարհ
Ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Նիկոլաևի շրջանի նահանգապետ Վիտալի Կիմի խոսքով՝ Ռուսաստանը հերթական լայնածավալ հարվածն է հասցրել և մոտ ապագայում առնվազն 60 հրթիռ կմտցվի Ուկրաինայի օդային տարածք, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Օդային հարձակման մասին ազդանշաններ Ուկրաինայի տարածքում սկսել են հնչել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից։ Ահազանգը հնչել է Կիևի, Ժիտոմիրի և Վիննիցայի շրջաններում։
Telegram ալիքները հայտնում են, որ Ռուսաստանը X-101 հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։
Քաղաքացիներին հորդորել են պատսպարվել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)