Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 

ՀՀ իշխանություններից պահանջում ենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը․ հայտարարություն

Քաղաքական

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից բնապահպանական ակնհայտ շինծու պատճառաբանություններով, մեծաքանակ զինված մարդկանց անմիջական աջակցությամբ իրականացվող տարաբնույթ խիստ մտահոգիչ սադրանքներին, որոնց արդյունքում արդեն տևական ժամանակով արգելափակվել է Արցախը Հայաստանի և, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչպես նաև 3 օր շարունակ փակվել էր Արցախի հայաբնակ բնակավայրերում Հայաստանից մատակարարվող բնական գազի հոսքը՝ արձանագրում է, որ ամբողջովին խաթարվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը՝  առանց զենքի անմիջական գործադրման, բայց և դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումն է, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում:

Այն, որ օրինականության շղարշով քողարկված հիշյալ սադրանքները հընթացս հետապնդում են ռազմական սպառնալիքի ազդեցությամբ նորանոր զիջումներ կորզելու նպատակ, վկայում են Թուրք և Ադրբեջանցի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները։ Մասնավորապես, ներկայումս Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի վերադառնա Թուրքիա, մինչև չբացվի «Զանգեզուրյան միջանցքը»։

Վերոգրյալ իրողության հաշվառմամբ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը արձանագրում է՝

- 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը միջազգային աննախադեպ ոճրագործություն է, այն առերևույթ բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ, հումանիտար աղետի հանգեցրած հիշյալ գործողությունները համարվում են մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։

- Նշված գործողություններով ադրբեջանական կողմը խախտել է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես այդ փաստաթղթի 6-րդ կետը, որի համաձայն. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Վերլուծելով ստեղծված ծայրահեղ սպառնալից, օրհասական վիճակը և նկատի ունենալով այն ապագայում պարբերաբար կրկնվելու վտանգը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանը Արցախի, այդ պետության հայ ազգաբնակչության առջև ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ:

Ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք՝

1. Հավուր պատշաճի ձևակերպել պաշտոնական միջնորդություն և սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ։ Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլևս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա և հարիր չէ ՄԱԿ֊ի կանոնադրական առաքելությանը։

2. Վավերացնել ՄԱԿ-ի 1998 թվականի հուլիսի 17-ին հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը և մարդկության դեմ ուղղված հանցանքների հիմքով դիմում հարուցել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ընդ որում, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, քանի որ դրանից հետո Սահմանադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Այս և նմանաբնույթ հարցերում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը անվերապահ պատրաստակամություն է հայտնում՝ ցուցաբերելու պատշաճ մասնագիտական աջակցություն։

3. Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991 թ. դեկտեմբերի 10-ի «Արցախի անկախության հանրաքվեի» որոշումը, Ազգային ժողովի խմբակցություններին անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ մշակելով և ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներառելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ:

4. Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների անխափան կատարման առնչությամբ հստակ պարզաբանումներ ներկայացնելու հարցադրմամբ», - ասվում  է հայտարարությունում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Ամենադիտված