ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնել Տարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավին Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերը Կոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասին Տարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյան Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորին Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումը Ընդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղում Վահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզ (լուսանկարներ)

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության հկ-ի դիմաց վարչապետի տինոջը դիմավորել են Կոտայիք մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» հկ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:

2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը:

«Կանաչ արահետի» սկզբունքներից է կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով նպաստել գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և դա անոում են կրթական, ներդրումային ծրագրերով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Իրականացնում են նաև բնապահպանական ծրագրեր, ապացուցելով, որ բնությունը պահպանելով ևս կարելի է եկամուտ ստանալ: Տարածքում աճեցնում են էնդեմիկ և վերացման եզրին հայտնված բուսատեսակներ` զանգեզուրյան ալոճ, տանձերի վերացող տեսակներ և այլն:

«Կանաչ արահետի» հաջողած ծրագրերից է ամեն տարի անցկացվող «Բերքի փառատոնը», որը համախմբում է հարյուրավոր գյուղատնտեսների, գործարարների, ապահովում հարթակ՝ ուղիղ կապ հաստատելու և բարձրորակ գյուղմթերք վաճառելու համար: Բերքի տոնը հենց այս տարածքում է անցկացվում, Նունե Սարուխանյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տաղավարները, ուսուցման կենտրոնը:

«Կանաչ արահետում» ուշադրություն են դարձնում ամեն դետալի` հողատեսակից մինչև տարքծքի խոնավության աստիճան ու լուսավորություն:

Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա:

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածված է գյուղական համայնքներում: Նունե Սարուխանյանի խոսքով, տարեցտարի խելացի գյուղատնտեսությունը` ժամանակակակից տեխնոլոգիաներով ու բարձրարժեք բույսերով տարածում է գտնում ֆերմերների շրջանում, իենք էլ կիսվում են փորձով ու գիտելիքով:

«Կանաչ արահետը» Կոտայում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք զբաղվում են տվյալ համայնքների հետ աշխատանքով, ուաուցումով: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:

Ջրվեժից Աննա Հակոբյանն ուղևորվել է Առինջ գյուղ՝ «Լևոնի աստվածային գետնափոր» թանգարան: Այստեղ նրան դիմավորել են Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանն ու թանգարանի տնօրեն Ալիտա Առաքելյանը:

Վարպետ Լևոնը հեռավոր 1985-ին է սկսել փորել գետնափորը՝ կնոջ խնդրանքով, կարտոֆիլի հոր փորելու նախնական մտադրությամբ: Այդ օրերին վարպետ Լևոնի աչքերին տեսիլք է եկել ու մի ձայն հորդորել է նրան շարունակել փորել և փորագրել այն, ինչ տեսնում է տեսիլքներում: Այդպես էլ արել է Լևոն Առաքելյանը, 23 տարում փորելով 21 մետր: «Լևոնի աստվածային գետնափորը» 6 սենյակ ունի մոտ 300 քմ մակերեսով: Գետնափորը ձեռքով է փորել`մուրճով ու հատիչով: Լևոն Առաքելյանը կյանքից հեռացել է 2009 թվականին, մեկ քառորդ դար ստեղծած ստորգետնյա թանգարանը թողնելով ընտանիքին:

Աննա Հակոբյանը, վարպետի դստեր ուղեկցությամբ շրջել է գետնափորում և տպավորված դուրս եկել, արձանագրելով, որ վարպետի ձեռքի գործը կամքի մեծ ուժ պահանջող աներևակայելի աշկատանք է:

Վարչապետի տիկնը շրջել է նաև փոքրիկ տուն-թանգարանում, որտեղ վարպետի գործիքներն ու աշխատանքային հագուստն է ցուցադրված, գրություն է թողել թանգարանի մատյանում:

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը:

Ծնվել ու մեծանալով գյուղում, Ալեքսանը ծանոթ էր գյուղերի խնդիրներին, որոշել էր իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած 11 հա ջերմատների համար Ալեքսանդր Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում:

Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսինմ

Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով` բնության օգնությամբ:

Ընկորության հիմնադիրը վարչապետի տիկնոջը ներկայացրել է արտադրական ամբողջ ցիկլը, ավտոմատացված կառավարման համակարգը: Ալեքսան Առաքելյանը վստահեցրել է, որ վերջին ամիսներին սպառումն ավելացել է 5 անգամ:

Հիմա մտածում են նոր սորտեր ներմուծելու մասին, պետք է աճեցնել այնպիսի սորտեր, որոնք եկամտաբեր են և միաժամանակ հասանելի շատերին` Աննա Հակոբյանին առաջիկա պլաններն է ներկայացրել Ալեքսան Առաքելյանը:

Հիմա պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապրհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում:

Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:

Բացի ելակի ջերմատներից ընկերությունը ունի հապալասի 2 հա ինտենսիվ այգի,աճեցնում են նաև մոշ, ազնվամորի, հաղարջ, կոկռոշ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերըԼիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ ԻրավունքՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ ԿոնջորյանինԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն ՄխիթարյանԵղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով
Ամենադիտված