Դա «Բարսելոնայի» օրերի Մեսսին էր. Կապելո
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Քաթարում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Մեսսիի ու Մբապեի դիմակայության մասին։
«Առաջին հանդիպումներում Լեոն կաղում էր, բայց Խորվաթիայի դեմ խաղով նա ուրախացրեց ինձ։ Դա «Բարսելոնայի» օրերի Մեսսին էր։ Իսկ Կիլիան Մբապեն ամեն ինչ ունի։ Դա նրա ուժն է, արագությունն ու գոլերը:
Անհամբեր սպասում եմ հետաքրքիր եզրափակչի: Չեմ բացառում, որ ամեն ինչ կորոշվի լրացուցիչ ժամանակում կամ 11 մետրանոց հարվածաշարում»,- Կապելոյի խոսքերը փոխանցում Marca-ն։
Աշխարհի ընթացիկ առաջնությունում Մեսսին մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով հինգ գոլի (3-ը՝ 11 մետրանոցներից) և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Մբապեն անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)