ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկուն. CNN
ԱշխարհՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքը՝ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ ուղերձ հնչեցնելու մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ աղբյուրի՝ Զելենսկին զարմացել է ՖԻՖԱ-ի որոշումից։ Նա ցանկացել է տեսակապով հայտնվել եզրափակիչ հանդիպմանը ներկա երկրպագուների առջև։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ի և Ուկրաինայի միջև այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Զելենսկին ցանկացել է ուղիղ եթերում խոսել, թե՞ նախատեսվում էր նրա ելույթը ձայնագրել։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին։