Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում մեկնարկել է Դատավորների ընդհանուր ժողովը։ ԲԴԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քվորումն ապահովված է։
Նշենք, որ ժողովի օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։ Տեղը թափուր էր մնացել հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո։
Թեկնածուներն վեցն են՝ Կարեն Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Առնոլդ Վարդանյանը, Սիմոն Ֆարմանյանը, Հասմիկ Ստեփանյանը, Արմեն Եզեկյանը։