Տղամարդը մեկ դոլար է գողացել բանկից և հայտնվել ճաղերի հետևում
ԱյլԱմերիկյան Օհայո նահանգի Ուեսթ Քերոլթոն քաղաքի բնակիչը մեկ դոլար է գողացել բանկից և հայտնվել ճաղերի հետևում։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։
Առավոտյան 24-ամյա Ալեքս Ջոշուա Ուիլսոնը մտել է Fifth Third Bank բանկի մասնաճյուղ: Գանձապահի հետ խոսելուց հետո տղամարդը նրան գրություն է տվել, որտեղ գրված է եղել. «Սա կողոպուտ է: Տվեք ինձ մեկ դոլար»։
«Դուք չգիտեք, արդյոք ես զինված եմ, այնպես որ սեղմեք արտակարգ իրավիճակների ծառայությունների կոճակը», - ասել է ավազակը: Վարկային հաստատության աշխատակիցն ամեն ինչ արել է այնպես, ինչպես պահանջել է և միացրել ազդանշանի կոճակը։ Նա սեղանի վրա դրել է մեկ դոլարանոց թղթադրամ, բայց Վիլսոնը չի վերցրել այն:
Տարօրինակ ավազակը մնացել է բանկում, սպասել ոստիկանների ժամանմանը ու հանձնվել։ Մինչ ոստիկանները մեքենայով դեպքի վայր էին գնում, բանկային պահպանության ընկերության աշխատակիցները հայտնել են, որ հսկում են կասկածյալին։ Նրանք ոստիկանությանը տվել են Վիլսոնի նկարագրությունը և տեղյակ պահել նրա տեղաշարժի մասին։
Իրավապահները Վիլսոնի մոտ զենք չեն հայտնաբերել։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կողոպուտի համար։ Նրա համար նշանակվել է 25 հազար դոլար գրավ։