Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը՝ 92 ձայնով
ՀասարակությունԸստ ամփոփված տվյալների՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը՝ 92 ձայնով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նա նշել է, որ քվեարկությանը մասնակցել է 199 դատավոր:
Անդամի նշանակման համար առաջադրվել էր 6 թեկնածու։
Նշենք, որ Սիմոն Ֆարմանյանը 2013 թվականից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է, Փաստաբանների պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի դասախոս։ 2015 թվականից արտոնագրված հաշտարար է, ինչպես նաեւ Լոնդոնյան վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավատարմագրված հաշտարար։