Անջելինա Ջոլին լքել է հատուկ դեսպանորդի պաշտոնը
ԱյլԴերասանուհի Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հատուկ դեսպանորդի պաշտոնը, որը զբաղեցնում էր ավելի քան 20 տարի՝ սկսած 2012 թվականից։ Տեղեկությունը հրապարակվել է վարչության կայքում, հայտնում է Gazeta.ru-ն։
«Ավելի քան 20 տարվա նվիրված աշխատանքից հետո Անջելինա Ջոլին հեռանում է մարդասիրական և մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակի անցնելու համար»,-ասված է փաստաթղթում:
Կազմակերպությունը պարզաբանել է, որ դերասանուհին կանցնի «հումանիտար և մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակի»՝ այլ մանրամասներ չհայտնելով։
«Փախստականների իրավունքների ամենաազդեցիկ ջատագովներից մեկը՝ Ջոլին, կշարունակի աշխատել ավելի հավասար, արդար և ներառական միջազգային համակարգ կառուցելու ուղղությամբ», - հավելել են ՄԱՓԳՀ-ում:
Նշվում է, որ Ջոլին ՄԱՓԳՀ-ի հետ աշխատել է 2001 թվականից՝ այս ընթացքում կատարելով ավելի քան 60 առաքելություն, այդ թվում՝ Եմենում և Բուրկինա Ֆասոյում։