Առանց Ստեփանակերտի և Բաքվի միջև խողովակի ստեղծման լուծում չկա. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականԼաչինի միջացքը փակելը Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չլինելու հետևանքն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Նմանատիպ խնդիրներ պարբերաբար են առաջանալու, քանի դեռ խնդիրը կարգավորված չէ: Ադրբեջանն անում է ամեն ինչ մարդկանց ահաբեկելու համար: Նրանց ռազմավարությունն է ստանալ տարածք առանց մարդկանց: Այս ամեն ինչ վերջ տալու համար հստակ լուծում է պետք: Մեր տարբերակն է, որ առանց Ստեփանակերտի և Բաքվի միջև խողովակի ստեղծման լուծում չկա: Մենք ցանկանում ենք ֆունդամենտալ ճանապարհով հասնել խաղաղության: Դա նշանակում է միջազգային հանրության ներգրվամբ բանակցություններով հասնել մի վիճակի, որ հարցը լուծվի: Լեռնային Ղարաբաղը պետք է մտնի քննարկումների մեջ, իսկ Հայաստանն ամեն կերպ աջակցի: ԼՂ իշխանություններն իրենք ասել են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ մտնեն քննարկումների մեջ»,- նշել է Մարուքյանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)