Պեսկովը «կատարյալ անհեթեթություն» է անվանել Զելենսկուն վերացնելու հրամանի մասին լուրերը
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է The Wall Street Journal-ի այն պնդումները, թե Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության սկզբում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին հանձնարարել է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա կատարյալ անհեթեթություն է», - գործակալությանը ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ թերթը հոդված էր հրապարակել, որտեղ, հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին, պնդում էր, որ Պուտինը Չեչնիայի ղեկավարին հրամայել է Կիևում հատուկ գործողության սկզբում գրավել կառավարական շենքերը և հեռացնել երկրի նախագահին։