Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը
ԻրավունքՁերբակալվել է Հայաստանի ռազմական հետախուզության նախկին պետերից մեկը։ Ինչպես Sputnik Արմենիային հաջողվել է պարզել իրավապահ մարմիններում, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն է ձերբակալվել՝ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ԶՈւ Գեղարքունիք ներթափանցելու քրեական գործով մեղադրյալը։
2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինուժի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարում էր 2-րդ կորպուսը, և այդ տարածքները գտնվում էին այս ստորաբաժանման պատասխանատվության գոտում։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հրամանատարներից մեկի անգործության պատճառով ադրբեջանցի զինվորականները կարողացել են հատել Գեղարքունիքի սահմանը և մարտական դիրքեր հաստատել Հայաստանի ինքնիշխան տարածքում։