Բրեդ Փիթը «Բաբելոն» ֆիլմի պրեմիերայի խնջույքին ներկայացել է նոր սիրելիի հետ
ԼուսանկարներԴերասան Բրեդ Փիթը «Բաբելոն» ֆիլմի պրեմիերայի խնջույքին մասնակցել է իր նոր ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ։ Այս մասին հայտնում է People-ը։
Դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսի Կինոարվեստի ակադեմիայի թանգարանում տեղի ունեցավ «Բաբելոն» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմն առաջին հանդիսատեսին ներկայացրել են ռեժիսոր Դեմիեն Շազելը և գլխավոր դերակատարները։ Ի տարբերություն Մարգո Ռոբիի և Թոբի Մագուայերի, ովքեր կարմիր գորգի էին դուրս եկել իրենց հարազատների հետ (դերասանուհուն ուղեկցում էին մայրը և դերասանի դուստրը), Բրեդ Փիթը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել միանգայն միայնակ։ Իսկ խնջույքին կրկնակի «Օսկար»-ի դափնեկիրը եկել էր ոչ միայնակ, այլ իր նոր սիրելիի՝ «Վամպիրի օրագրեր»-ի աստղ Փոլ Ուեսլիի նախկին կնոջ՝ Ինես դե Ռամոնի հետ։ Ինսայդերները People-ին պատմել են, որ սիրահարները չեն թաքցրել իրենց զգացմունքները հանրության առջև և ձեռք ձեռքի բռնած են եղել։
Նոյեմբերին հայտնի դարձավ 58-ամյա Բրեդ Փիթի և 32-ամյա Ինես դե Ռամոնի հարաբերությունների մասին։ Հաղորդվում էր, որ նրանք «հանդիպել են ընդհանուր ընկերոջ միջոցով» և «մի քանի ամիս է, ինչ միասին են»։