Բիլ Գեյթսի միջուկային ռեակտորը «փակվել է»
ԱշխարհԲիլ Գեյթսի կողմից ֆինանսավորվող TerraPower-ի միջուկային ռեակտորի ցուցադրությունը հետաձգվել է առնվազն երկու տարով, քանի որ Ռուսաստանը վառելիքի միակ աղբյուրն է: Այս մասին հայտնում է CNBC-ն։
«Ռուսաստանն ուներ բարձրորակ հարստացված ուրանի միակ առևտրային աղբյուրը, և այն այլևս TerraPower-ի, ինչպես նաև մեր արդյունաբերության այլ ընկերությունների մատակարարման շղթայի կենսունակ մաս չէ», - ասել է TerraPower-ի գործադիր տնօրեն Քրիս Լևեսքը:
Ընկերությունը նախատեսում էր ավարտել առաջին ռեակտորի շինարարությունը ԱՄՆ Վայոմինգ նահանգի Քեմմերեր քաղաքում։ Ծրագրերի համաձայն՝ նրանք ցանկանում էին միջուկային կայանքն ամբողջությամբ գործարկել մինչև 2028 թվականը։ Սակայն այժմ ընկերությունը վերանայել է ձեռնարկությունը շահագործման հանձնելու պայմանները։
«Հաշվի առնելով վառելիքի ներկայիս պակասը, ինչպես նաև նոր օբյեկտների շինարարության սառեցումը` TerraPower-ն ակնկալում է, որ նատրիումի ռեակտորի գործարկումը կհետաձգվի առնվազն երկու տարով», - ավելացրել է Լևեսկը:
Ըստ CNBC-ի՝ ԱՄՆ-ն չունի Ռուսաստանի մակարդակով վառելիքի ծավալներ մատակարարելու հարստացման հնարավորություններ։ Ռուսական վառելիքի օգտագործումը նախատեսվում էր ռեակտորի միջուկի առաջին բեռնման համար։