Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) 

Երեկ Ադրբեջանի «էկոակտիվիստները» սկսել էին հավաքել վրանները, սակայն Մուրի այցին զուգահեռ՝ դադարեցրին

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծեր» խումբն անդրադարձել է նախօրեին Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Հայաստան  և նրա հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․

«Երեկ պաշտոնական այցով Երևան էր ժամանել բրիտանական հետախուզական ծառայության` ՄԻ 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը, որին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Այս փաստը երեկ գրեթե անտարբերության մատնվեց հայաստանյան քաղաքական և հանրային լայն շրջանակների կողմից, ինչը մեզ մոտ հաճախ է պատահում առավել կարևոր հարցերի պարագայում։

Թե ինչու է այս պահին կարևոր այս այցը, կհասկանանք` ուսումնասիրելով Ռիչարդ Մուրի կենսագրության որոշ դրվագներ։

2003-2005 թվականները գործուղված է եղել Թուրքիա: Երկու տարի ապրել և աշխատել է Ստամբուլում:

Ազատ տիրապետում է թուրքերենին, ըստ տարբեր տեղեկությունների՝ մայրենի լեզվին համարժեք:

2014-2018 թվականներին զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը:

Այդ տարիները թուրք-բրիտանական հարաբերությունների լավագույն տարիներից էին: Մուրի պաշտոնավարման ժամանակաշրջանը կարելի է գնահատել, որպես թուրք-բրիտանական «մեղրամիս»:

Մուրը այսպես կոչված Մեծ Թուրանի կամ թուրանականության եթե ոչ գաղափարախոսն է, ապա առնվազն աջակիցը: Ցանկության դեպքում կարող եք գտնել Մուրի կողմից գրված տարբեր հոդվածներ և հարցազրույցներ, որտեղ նա հիացումով է արտահայտվում «Մեծ Թուրանի» մասին: Ըստ նրա՝ պետք է նպաստել Թուրքիայի ֆունդամենտալ ամրապնդմանը մեր տարածաշրջանում, այդպիսով՝ Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին դուրս մղելով այս տարածաշրջանից:

Ռիչարդ Մուրն ունի բավականին ջերմ, նույնիսկ ընկերական հարաբերություններ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մի շարք կիսամասնավոր և հրապարակային զրույցների ժամանակ Մուրը շեշտել է, որ Թուրքիայում ունեցած աշխատանքային արդյունքների և իր թուրքական պաշտոնավարմանը հետևած կարիերայի թռիչքաձև աճի համար պարտական է նաև Էրդողանին:

Ռիչարդ Մուրն արևմտյան ռազմաքաղաքական էլիտաների շրջանակներում հայտնի է իր ընդգծված ռազմատենչ և հակառուսական տրամադրություններով:

Եվ ահա այս պաշտոնյան երեկ ժամանել էր Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։ Այցը տեղի ունեցավ շրջափակված Արցախի և Հայաստան-Ադրբեջան՝ օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին: Սա իհարկե բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները հանրությանը ոչ ոք չի բարեհաճում տալ։ Իհարկե, ենթադրություններ անելը դժվար չէ։

Կարող ենք ասել միայն, որ երեկ օրվա կեսից Ադրբեջանի «էկոակտիվիստները» սկսել էին հավաքել վրանները՝ պատրաստվելով բացել ճանապարհը, սակայն Մուրի այցին զուգահեռ՝ այդ գործընթացը կտրուկ սառեցվեց։ Պատահականությու՞ն է։

Ի դեպ, հայկական սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Մուրի պատվիրակությունը երեկ եղել է Ջերմուկում։ Այս մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին
Ամենադիտված