Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը բանակում մարտական պատրաստության ստուգում է անցկացրել
ԱդրբեջանԱդրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է հրամանատարական բրիգադներ և այլ զորամասեր՝ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ Քերիմ Վելիևը ստուգել է հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը որոշումներ կայացնելու և ուժ կիրառելու, ստորաբաժանումների մարտական պատրաստվածության, կազմակերպվածության և մարտական հերթապահության հարցում։
Խոսելով զորավարժությունների և վարժանքների ինտենսիվության ու որակի բարձրացման մասին՝ Քերիմ Վելիևը հանձնարարել է դրանք անցկացնել իրական ճակատամարտի պայմաններին համապատասխան միջավայրում՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի օրերին ձեռք բերված փորձը, ինչպես նաեւ վերջին ռազմական գործողությունները, հատկապես այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած բախումները։