Բուխարեստում համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիայի տեղափոխման մասին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն դեկտեմբերի 17-ին Բուխարեստում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են «Կանաչ էներգիայի զարգացման և տեղափոխման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին» միջկառավարական համաձայնագիր:
Ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Փաստաթուղթը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում Ադրբեջանից Վրաստանի և Սև ծովի տարածքով Ռումինիա և Հունգարիա էլեկտրաէներգիայի տեղափոխման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն