Մեսսին կարող է ավարտել Արգենտինայի հավաքականում իր կարիերան ԱԱ-2022-ի եզրափակչից հետո
Սպորտ
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կարող է ավարտել իր միջազգային կարիերան 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Ֆրանսիայի դեմ խաղից հետո։ Նրա խոսքերը փոխանցում է Ole-ն:
«Հուսանք, որ եթե սա Լեոյի վերջին խաղն է, կկարողանանք նվաճել գավաթը: Հիանալի կլիներ, և գլխավորը դա վայելելն է։ Իսկ ինչ կարող է լինել ավելի լավ, քան աշխարհի առաջնության եզրափակիչը»,- ասել է Սկալոնին։
Դեկտեմբերի 18-ին Կատարում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում կխաղան Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Արգենտինան աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Ֆրանսիան նույնպես երկու անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում և այս պահին հանդիսանում է մոլորակի ներկայիս լավագույն ազգային հավաքականը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը