Օհայոյում 31 տարի առաջ հայտնաբերված մարդկային մնացորդները նույնականացվել են (լուսանկար)
ԱյլԱմերիկյան Օհայոյում 31 տարի առաջ հայտնաբերված մարդկային մնացորդները նույնականացվել են, հայտնում է CBS ամերիկյան հեռուստաալիքը։
Մնացորդները հայտնաբերվել են 1991 թվականին ֆերմայի մոտ գտնվող գերեզմանում և այս ամբողջ ընթացքում հայտնի չի եղել, թե ում են դրանք պատկանում:
2022 թվականին ոստիկանությունը, օգտագործելով ԴՆԹ թեստերը, կարողացել է պարզել, որ դրանք պատկանում են Կոլումբուսի բնակիչ Ռոբերտ Մալինսին։
«Անցել է 31 Սուրբ Ծնունդ, մինչև վերջերս ընտանիքը պատասխանների էր սպասում»,- ասել են ոստիկանությունից։