Սեպտեմբերի 13-ի հրետակոծության հետևանքով տուժած Ջերմուկ համայնքին 14․000․000 դրամ է հատկացվել
ՀասարակությունՎայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1468-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին «Այլ նպատակներ բյուջեից» հատկացված 50․000․000 միլիոն դրամ գումարից 14․000․000 դրամը, որպես փոխհատուցում, հատկացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի հրետակոծության հետևանքով տուժած Ջերմուկ համայնքին՝ իրավաբանական անձի հետ կնքված համաձայնագրերի հիման վրա»։