Լոռու մարզում ԱԱԾ զորամասի աշխատակիցը, Nissan XTrail-ով Ստեփանավանի ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 44-ամյա Նորայր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Նորայր Մ-ն ծառայում է ՀՀ Ագային անվտանգության ծառայության Ն զորամասում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)