Հայտնի է ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը
Սպորտ
21-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։
Ընթացիկ մրցաշարի յոթ խաղում ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինայի հավաքականը, որը Կատարում կայացած Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել էր Ֆրանսիային, նվաճեց իր երրորդ չեմպիոնական տիտղոսն ԱԱ-ում։
Այսպիսով, Հարավային Ամերիկայի հավաքականն այս ցուցանիշով գերազանցեց Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականներին, որոնց հաշվին երկուական հաղթանակ կա։
Այս ցուցանիշով առաջատարը Բրազիլիայի հավաքականն է՝ հինգ տիտղոսով։ Գերմանիան և Իտալիան 4-ական անգամ են դարձել աշխարհի չեմպիոն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը