Արգենտինայի հավաքականը ստացավ Աշխարհի գավաթն ու ոսկե մեդալները
Սպորտ
Ավարտվեց ԱԱ-2022-ը: Մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:
Հանդիպումից հետո կայացավ մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունն ու Արգենտինայի հավաքականին տրվեց Աշխարհի գավաթը՝ ԱԱ-ում հաղթելու կապակցությամբ։
Անհատական մրցանակներ ստացան նաև Լիոնել Մեսսին (ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ), Էնցո Ֆերնանդեսը (ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ) և Էմիլիանո Մարտինեսը (ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահ)։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը