Մեսսին Արգենտինայի հավաքականում իր ապագայի մասին կարևոր հայտարարություն է արել
Սպորտ
Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է աշխարհի առաջնության եզրափակչում իր թիմի հաղթանակը, ինչպես նաև նշել է, որ ծրագրում է շարունակել հանդես գալ իր ազգային հավաքականի կազմում։
«Ակնհայտ է, որ ես ուզում էի կարիերաս ավարտել այստեղ, այլևս ոչինչ չեմ կարող խնդրել: Փառք Աստծո, նա ինձ ամեն ինչ տվեց: Կարիերաս այս կերպ ավարտելը տպավորիչ է:
Ամերիկայի գավաթ, աշխարհի գավաթ։ Այս ամենը ես ունեցա գրեթե վերջում։ Ես սիրում եմ ֆուտբոլը, այն, սիրում եմ այն, ինչ անում եմ։
Սա խելագարություն է, ես շատ էի ուզում տիտղոս ստանալ, դա ամենագեղեցիկ բանն է, որ եղավ: Տեսեք, թե որքան գեղեցիկ է այս գավաթը: Ես իսկապես ուզում էի սա: Ես զգում էի, որ Աստված սա տալու է ինձ: Մենք շատ չարչարվեցինք, բայց հաղթահարեցինք:
Չեմ կարծում, որ Արգենտինայի հավաքականը լքելու ժամանակը եկել է։ Ուզում եմ շարունակել խաղալ, ևս մի քանի խաղ ունենալ աշխարհի չեմպիոնի կարգավիճակում»,- Մեսիի խոսքերը մեջբերում է Tyc Sports-ը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)