Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ 

Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան

Արցախ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, ակնկալում, պահանջում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Բեգլարյանն Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցների կարիք է տեսնում: Բեգլարյանը նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում:

Բեգլարյանը կարծում է, որ ճանապարհի փակման առնչությամբ միջազգային արձագանքը կարելի է մասնակի կամ ամբողջությամբ դրական գնահատել, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը, արդյունավետությունը բացասական է գնահատում: «Անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչ է հայտարարվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա: Եվ Ադրբեջանն արդեն 8-րդ օրն է, շարունակում է Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակումը, կոլեկտիվ պատանդառությունը: Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»,-ասաց նա:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար: Սակայն, թե քանի օր ՄԻԵԴ-ը կքննարկի փաթեթն ու երբ միջանկյալ որոշում կհրապարակի, Բեգլարյանը դժվարացավ ասել:

«Դրան զուգահեռ արդեն գործընթացներ են մեկնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ այլ հարցերի շարքում նաև փակ ձևաչափով քննարկվել է Արցախի, մասնավորապես ճանապարհի հարցը: Մենք ակնկալում ենք, պահանջում ենք, ՀՀ ԱԳՆ-ն էլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրատապ կարգով, բաց ձևաչափով մանրամասն այս հարցը քննարկվի, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն էլ, խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշումներ հայտնեն: Սա կարևոր ձևաչափերից մեկն է, որով հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասաց Բեգլարյանը:

Նա ավելի էական համարեց գործնական քայլեր ձեռնարկելը, այսինքն՝ հնարավոր պատասխանատվության միջոցների կիրառումը Ադրբեջանի, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: «Առանց հստակ պատասխանատվության միջոցների, պատժամիջոցների, ես համոզված եմ, որ ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու: Եվ այդ անպատժելիությունն անընդհատ նոր հանցագործություններ է ծնելու»,-ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը:

Բեգլարյանը հավանական չի համարում, սակայն նաև անհնար չի համարում, որ, եթե ոչ կոլեկտիվ միջազգային հանրությունը, ապա գոնե կոնկրետ երկրներ կարող են առնվազն պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնել, ինչը կարող է որոշակի զսպող հանգամանք լինել:

«Սակայն ցավալի է, որ այդ ֆոնին, երբ պատժամիջոցներ են անհրաժեշտ, դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ալիևի հետ ստորագրվում է էներգետիկ՝ էլեկտրամատակարարման համաձայնագիրը, որը շատ խոշոր ծրագիր է: Ներկա է լինում նաև Եվրահանձնաժողովի նախագահը, նա շրջափակման ֆոնին գնում, Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրում և ողջունում Ալիևին, սա արդեն ցավալի է»,-ասաց Բեգլարյանը:

Նա նշեց՝ ճանապարհը բացելու համար հստակ է, որ Ադրբեջանի կողմից նախապայմաններն առկա են, եթե չլինեին, վաղուց բացած կլինեն: «Իրենք ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում: Թե առերևույթ, թե խորքային առումով իրենք հստակ նպատակներ ունեն: Ռուսական կողմն այդ ուղղությամբ աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա»,-ասաց նա:

Արցախյան կողմը ևս ներգրավվածություն ունի բանակցություններում: Բոլոր երկխոսությունները տեղի են ունենում ռուսական միջնորդական ջանքերով: Բեգլարյանը համոզված է՝ Ադրբեջանի գլխավոր խորքային նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունը, էթնիկ զտումն է:

Իսկ հայկական կողմի ռազմավարական նպատակը դրան հակառակ պետք է լինի՝ Արցախի պահպանումը որպես հայկական հայրենիք, իրավիճակի կայունացումը և երկարաժամկետում Արցախի զորացումը, զարգացումը՝ իհարկե ՀՀ-ի հետ միասին, որը թույլ կտա ժամանակի ընթացքում ձգտել հակամարտության կայուն, արդարացի, վերջնական կարգավորման՝ միջազգային հանրության աջակցությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներին՝ Բեգլարյանը հայտնեց, որ դեռ պաշարներ կան, բայց, բնականաբար, ավելի քիչ: Կա կոնկրետ տեսակի, երբեմն կենսական, երբեմն ոչ կենսական բնույթի ապրանքատեսակների կամ բացակայություն կամ սուր սղություն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով
Ամենադիտված