Հույս ունեմ, որ որոշում կընդունվի Հայաստանին օգնության ցուցաբերման մասին. Զաս
Արտաքին Քաղաքական
«Հույս ունեմ, որ որոշում կընդունվի Հայաստանին օգնության ցուցաբերման մասին»։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։
«Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 5 արտահերթ նիստ է տեղի ունեցել, երեք անգամ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումով։ Ցուցաբերվել է բարձր օպերատիվություն։ Սեպտեմբերի 13-ին երբ սկսվեցին բախումները, առցանց ձևաչափով տեղի ունեցավ հավաքական անվտանգության գագաթաժողով, ընդունվեց որոշում մոնիթորինգային առաքելություն ուղարկելու մասին։ Մեկ օր հետո առաքելության առաջնային խմբով ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում։
Մշակվեց Հայաստանին օգնության համատեղ միջոցների մասին որոշման նախագիծ, որը դիտարկվեց նոյեմբերի 23-ին՝ Երևանում, ՀԱԽ նիստում։ Հույս ունեմ, որ կընդունվի ՀՀ-ին օգնության ցուցաբերման մասին որոշում, ինչպես նաև հայտարարություն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- ասել է Զասը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)