Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ԱշխարհՌուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Արևելաչինական ծովում։ Տեղեկությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվել է, որ «Maritime Interaction-2022» զորավարժությունները, գործնական հրթիռային և հրետանային կրակոցներով, կանցկացվեն դեկտեմբերի 21-27-ը։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատն արդեն ծով է դուրս եկել զորավարժություններին մասնակցելու համար։
Ռուսաստանի ռազմածովային ուժերը կներկայացնեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի դրոշակակիրը, «Վարյագ» հրթիռային հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, կորվետները, իսկ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի նավատորմը կօգտագործի երկու կործանիչ, երկու պարեկային նավ, ինտեգրված մատակարարման նավ, ինչպես նաև դիզելային սուզանավ։