Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել ռուս փորձագետի նկատմամբ
ԱշխարհԱդրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի դեմ «հանրապետության էներգետիկ համակարգի վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու կոչերի համար» եւ նրան միջազգային հետախուզում են հայտարարել։
Երկրի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «Ալեքսանդրովի դեմ բավարար ապացույցների շնորհիվ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նշված հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նա միջազգային հետախուզման մեջ է Ինտերպոլի միջոցով՝ նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցի ընտրությամբ»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ դեկտեմբերի 13-ին, լայն լսարանի համար հնչեցրած աուդիոուղերձում Ալեքսանդրովը «փորձ է արել վնաս հասցնել Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին՝ բացահայտորեն կոչ անելով ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանի նավթարդյունաբերությունը եւ էներգետիկ համակարգը՝ նրան հրթիռային հարվածներ հասցնելով»։