Դժվար ժամանակները Բելառուսից և Ռուսաստանից պահանջում են քաղաքական կամք․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ դժվար ժամանակները երկրից, ինչպես նաև Ռուսաստանից պահանջում են քաղաքական կամք և կենտրոնացում արդյունքների վրա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դժվար ժամանակները մեզանից պահանջում են քաղաքական կամք և կենտրոնացում արդյունքների վրա՝ երկկողմ օրակարգի բոլոր թեմաներով»,- ասել է Լուկաշենկոն։
Կեսօրին ՌԴ նախագահը ժամանել է Մինսկ, որտեղ հանդիպել է Լուկաշենկոյին։ Նշվել է, որ պետությունների ղեկավարները պետք է քննարկեն տարածաշրջանի անվտանգությունը և մարտահրավերներին արձագանքելու ընդհանուր միջոցները։ Պետությունների ղեկավարները պետք է քննարկեն տարածաշրջանի անվտանգությունը և մարտահրավերներին արձագանքելու ընդհանուր միջոցները։