Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ 

Գործով ցույց տվեք ձեր հավատարմությունը․ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին․

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին կեղծ պատրվակներով և ակնհայտորեն Ադրբեջանի իշխանությունների ցուցումներով և ուղղորդմամբ գործող մի խումբ անձինք ներխուժել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցք և փակել երկկողմանի երթևեկությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելության տվյալ հատվածում հերթապահող զորախումբը շարքեր է կազմել՝  կանխելու ադրբեջանցիների հետագա ուղիղ սադրանքները Արցախի ժողովրդի նկատմամբ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մինչ այսօր փակման և Արցախի գազամատակարարման եռօրյա ընդհատման պատճառով առաջացել է մարդասիրական արտակարգ իրավիճակ։

Օրական 400 տոննա սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Հայաստանից Արցախ խաթարված է: Լրջորեն տուժել է առողջապահության համակարգը: Բժշկական պարագաները սպառվում են: Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:

Ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները: Շրջափակումից ի վեր Արցախում ծնվել է շուրջ 20 երեխա, մինչդեռ  երեխաների խնամքի պարագաները  չեն հերիքում։ Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարող վերադառնալ և վերամիավորվել  Արցախում գտնվող իրենց ընտանիքների հետ: Շարունակվող շրջափակումը, օդի իջնող ջերմաստիճանի պայմաններում գազի մատակարարման հերթական խափանման և այլ կենսական ենթակառուցվածքների վնասման բարձր ռիսկերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Արցախն ամբողջությամբ շրջափակված է և կտրված ամբողջ աշխարհից: Ներկա իրավիճակում  ակնհայտ երևում են խորացող մարդասիրական աղետի հստակ նախանշանները։ 

Լաչինի միջանցքի ազատ և անխոչընդոտ շահագործումը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որտեղ ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի, այլև եռակողմ Հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակը վերջին դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական համակարգված խախտումների, որոնք իրականացվել  են նաև վերջին երկու տարիների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Դա Արցախի ժողովրդին կոլեկտիվ պատժի ենթարկելու ապացույց է և լուրջ ռիսկեր է պարունակում: Իրավիճակի շուտափույթ չհանգուցալուծումը կարող է հանգեցնել  բնակչության բարեկեցության և անվտանգության էական վատթարացման, ինչպես նաև՝ մարդկային զոհերի։  
Միջազգային հանրությունը կրում է իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու խորացող ճգնաժամը և պաշտպանելու Արցախի բնակչությանը նրա դեմ հանցագործությունների հետագա կատարումից։ Վաղ կանխարգելումը հրատապ բնույթ է կրում:

Ներկայիս ռիսկի գործոնները վկայում են, որ առկա է  Արցախի ժողովրդի դեմ դաժան հանցագործությունների կատարման ներուժ, հավանականություն և նպաստավոր միջավայր։ Այս առնչությամբ համապատասխան հղում է հանդիսանում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, որով արձանագրվել է Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայատյաց քաղաքականության վարումը և ռասսայական խտրականությունը։ 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, առանձին-առանձին կամ միասնաբար անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝  նպաստելու Արցախում խաղաղության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի) լիարժեք իրացման ու պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Համոզված ենք, որ ներքոնշյալ քայլերը վճռորոշ դեր կխաղան այդ համատեքստում․

1. Ապահովել Արցախում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ներգրավվածությունը, որն առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև ընդունել բանաձև՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն և որոշել.
ա) Պահանջել Ադրբեջանից անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերացնել բոլոր խոչընդոտները այդ միջանցքով անվտանգ և անխափան տրանսպորտային հաղորդակցության համար,

բ) Կիրառել անհրաժեշտ միջազգային գործիքակազմեր Արցախի անվտանգ, կայուն ու երկարաժամկետ զարգացման համար՝ նպատակ ունենալով պահպանել և ամրապնդել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը: Դա թույլ կտա օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ֆիզիկական հարձակման անմիջական սպառնալիքի տակ գտնվող խաղաղ բնակիչներին պաշտպանելու և տարածաշրջանում խաղաղության վտանգման ցանկացած փորձ կանխելու համար։ Նման պայմաններում կձևավորվի համապատասխան միջավայր Արցախի և Ադրբեջանի միջև միջազգային ձևաչափով խաղաղ բանակցությունների համար՝ ուղղված տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը,

գ) Ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ ապահովելու Լաչինի միջանցքով երաշխավորված անվտանգ և անարգել կերպով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ջանքեր գործադրել հասանելի դարձնելու  երկկողմանի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ օդային տրանսպորտի միջոցներով,

դ) Պահանջել Ադրբեջանից անմիջապես կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, 

ե) Խնդրել Գլխավոր քարտուղարին Արցախում տեղակայել ՄԱԿ-ի քաղաքական առաքելություն, որը կվերահսկի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, կհամակարգի միջազգային զարգացումը և մարդասիրական օգնությունը, կաջակցի Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև կանոնավոր կերպով զեկույցներ կներկայացնի Խորհրդին,

զ) Խնդրել Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին  ապահովել արդյունավետ մարդասիրական արձագանք Արցախում ստեղծված իրավիճակին,

է) Խնդրել Գլխավոր քարտուղարին օգտագործել իրեն հասանելի վաղ նախազգուշացման մեխանիզմները, գնահատել Արցախի ժողովրդի դեմ ոճրագործությունների իրագործման ռիսկի գործոններն ու ցուցանիշները և զեկուցել Խորհրդին,

ը) Հրավիրել ՄԱԿ-ի համակարգի համապատասխան մարմիններին և գործակալություններին, ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻՀԳ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-Կանայք կառույցը և այլն՝ մշտադիտարկելու և համարժեք գնահատելու իրավիճակը Արցախում իրենց մանդատների ներքո գտնվող հարցերի շուրջ,

թ) Հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուղարկի անկախ փորձագետներ Արցախ, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներ` իրականացնելու հայկական մշակութային արժեքների գույքագրում և ձեռնարկելու այլ անհրաժեշտ միջոցներ` ուղղված հայկական ժառանգության արդյունավետ պաշտպանությանը:

2. Ներգրավել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որպեսզի նա նախաձեռնողական դիրքորոշում ցուցաբերի՝ ահազանգելով և իրազեկելով  միջազգային հանրությանը Արցախում տիրող իրավիճակի և նրա բնակչությանը սպառնացող վտանգների մասին, անձամբ այցելի Արցախ՝ ի նշան Արցախում վտանգի տակ գտնվող մարդկանց հետ իր համերաշխության, և ապահովի իրավիճակի կանոնավոր մշտադիտարկում  նշանակված ներկայացուցչի միջոցով։ 

3. Արցախում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մշտադիտարկման և համարժեք գնահատման գործում ներգրավել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, որը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նպաստել և պաշտպանել բոլոր մարդկանց կողմից մարդու բոլոր իրավունքների  լիարժեք իրացումը:  Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների համակարգված ոտնահարման համարժեք գնահատականը կդառնա ապագայում դրանց չկրկնման արդյունավետ երաշխիքներից մեկը։

4․ Ապահովել ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերի, այնպես էլ Կանոնադրության վրա հիմնված ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների գործարկումն Արցախում, որոնց միջոցով հնարավոր կլինի.

ա) Ապահովել Արցախի ժողովրդի կոլեկտիվ ու անհատական իրավունքների խախտումների համարժեք գնահատում,

բ) Ստեղծել ՄԱԿ-ի կողմից լիազորված հետաքննող մարմին՝ արձագանքելու Արցախում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներին:

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը գրված է աշխարհի ժողովուրդների անունից: Արցախի ժողովուրդն աշխարհի ժողովուրդների անբաժան մասն է և առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով։ Մենք՝ արցախցիներս, հավատում ենք մարդու հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանն ու արժեքավորությանը:

Մեր երկարատև պատմությունը լի է եղել մեր անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող մարտահրավերներով: Մենք շարունակելու ենք դիմակայել մարտահրավերներին և կողմ ենք հանդես գալիս Արցախի և տարածաշրջանի խաղաղ և ապահով ապագային: Մենք ապավինում ենք միջազգային հանրության համերաշխությանը և կոչ ենք անում նրանց գործով ցույց տալ իրենց հավատարմությունը միջազգային խաղաղությանը, անվտանգությանը, զարգացմանն ու մարդու իրավունքներին, որոնք հավասար չափով կիրառելի են նաև Արցախի նկատմամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով
Ամենադիտված