Ամենամեծ բերանով ամերիկուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
ԱյլԱՄՆ-ի բնակչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով ամենամեծ բերան ունեցող մարդը, գրում է NDTV-ն։
Սամանթա Ռասմդելի խոսքով՝ ինքը կարողանում է առանց որևէ խնդրի բերանի մեջ մի ամբողջ խնձոր, նարինջ, թխվածքաբլիթ, շոկոլադե սալիկ կամ բուրգեր տեղավորել։ Իր յուրահատկության պատճառով ամերիկուհին հանրաճանաչություն է ձեռք բերել սոցցանցերում։ Սակայն շատ մեկնաբաններ քննադատել են Ռեկորդների գրքի ժյուրիի անդամներին, որոնք կնոջը ռեկորդ են շնորհել։
«Գինեսի ռեկորդներն այլևս իմաստ չունեն։ Օրեցօր ավելի ու ավելի անհեթեթ ռեկորդներ»,- վրդովվել են մարդիկ։
Սամանթան ասել է, որ միշտ գիտեր, որ մեծ բերան ունի. նրա «հսկա» ժպիտը տեսանելի է կնոջ մանկության բոլոր լուսանկարներում: Չնայած դրան՝ Ռամսդելը, իր իսկ խոսքերով, երբեք բարդույթներ չի ունեցել իր արտաքինի հետ կապված։